Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արմավիրի մարզի Գրիբոյեդով համայնքի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել և 10 րոպեով փակելով դեպի Մարգարա տանող ճանապարհը՝ պահանջել հանդիպում մարզպետի հետ, սակայն մարզպետը «ժամանակի սղության պատճառով» չի կարողացել գնալ բնակիչների հետ հանդիպման, փոխարենն ուղարկել է մարզպետարանից ներկայացուցիչ։

Նկատենք, որ բողոքի ակցիայի նպատակը Գրիբոյեդով համայնքի ասֆալտապատման հարցն է, որը բնակիչների համար տեղաշարժի անհարամարություն է ստեղծում

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից Անդրանիկ Բայրամյանը փոխանցեց, որ երկուշաբթի օրը՝ մարտի 11-ին,  պատրաստվում են շարունակել ակցիան․ «Ոստիկանության բարձրաստիճան սպաները փոխանցեցին, որ կապ են հաստատել մարզպետի հետ, սակայն մարզպետը ժամանակի սղության պատճառով չկարողացավ գալ գյուղ։ Երկուշաբթի պայմանավորվածություն կա, որ մարզպետը կգա համայնք և կքննարկենք ասֆալտապատման հարցը»,- ասաց նա։

Վերջինս նշեց, որ մարզպետի որոշումից է կախված՝ կշարունակեն ակցիան, թե՝ ոչ։