Այսօր ԱԺ տնտեսական հանձնաժողովի քննարկմանը ներկայացված նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏՏ ոլորտի կազմակերպություններիը հարկային արտոնություններ ստացան։
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի խոսքով՝ նախագիծը արտոնություն է ապահովում դրսի կազմակերպությունների համար, իսկ հայկական կազմակերպությունների համար, փաստորեն, անհավասար պայմաններ է ստեղծում։
Խաչատրյանը քվեարկեց ձեռնպահ, քանի որ մտադիր է լսումներ կազմակերպել ՏՏ համայնքի հետ։