Կաշառք ստանալու կասկածանքով քիչ առաջ ձերբակալվել է Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Լալազարյանը: Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Թիվ 27 միջնակարգ դպրոցի տնօրենը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգքրի 311 –րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 309-րդ հոդվածի 1-ին մասնով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ:
Նշենք, որ ժամեր առաջ կաշառք տալու միջնորդության կասկածանքով ձերբակալվել էր նույն դպրոցի գործավարուհին: