ԱԺ-ում քննարկվում է Ազգային ժողովի պատգամավորներ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի կողմից ներկայացված՝ 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Նախագծի հեղինակներն են  ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանն իր ելույթում նշեց. «Այս օրենքը նրա մասին է, որ այլևս ՀՀ-ում որևիցե մեկն իրեն թույլ պետք է չտա Ազատության հրապարակն անվանել թատերական հրապարակ, այս օրենքն այն բանի մասին է, որ օլիգարխների սափրագլուխներն այլևս ժողովրդի վրա ձեռք չեն բարձրացնելու, այս օրենքը նրա մասին է, որ ՀՀ-ում այլևս արտոնյալներ և անձեռնմխելիներ չկան և, ի վերջո, ՀՀ քաղաքացուն սպառնալ՝ «Դուք մարտի1-ից դասեր չեք քաղել»՝ որևիցե մեկն այլևս իրեն չի կարող թույլ տալ»:

Մանրամասները՝ տեսանյութում: