Այսօր՝ ապրիլի 25-ին, SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստացել Արարատի մարզի Նարեկ գյուղից և բնակիչները իրենց զայրույթն ու վրդովմունքն էին հայտնում, որ իրենց գյուղապետը մի իսկական վանդալիզմ է իրականացրել բնության նկատմամբ:
Նարեկ գյուղի բնակչուհի, 58-ամյա Վարսենիկ Վարդանյանը արցունքն աչքերին խեղդվելով, ասում էր. «23 տարի է ՝ գյուղապետարանի հարևանությամբ գտնվող այս տարածքը անքուն գիշերներ անցկացնելով՝ խնամել եմ: Տարածքը ամբողջովին ամայի էր և մշակել եմ, մրգատու ծառեր եմ տնկել, այդ թվում՝ խնձորենի, ծիրանենի, դեղձենի, սալորենի, ընկուզենի, տանձենի ու 2-3 օրերի ընացքում գյուղապետը ինչ-որ մարդկանց է կանչում և ողջ ծառերը բնից կտրել է տալիս էլեկտրական հատուկ սղոցներով: Մարդ ինչ աստիճանի ստոր լինի, ինչ աստիճանի ատի բնությունը ու ինչ աստիճանի նախանձ լինի գյուղացու նկատմամբ, որ ծառերի սպանդ իրականացնի: Գյուղապետ Գարուշ Հակոբյանը էնպիսի հրճվանքով է էս բերքատու ծաղկած ծառերը կտրել տվել, որ այլ խոսքեր չես կարողանում գտնել:
Թուրքը, որ քուրք էր, հայերին կոտորելուց բնությանը ձեռք չէր տալիս, որովհետև գիտեր, էդ բնությունը իրենց կյանք է տալու, իրենք էդ բնության հաշվին են ապրելու, բայց էս մեր գյուղապետը թուրքին էլ տվեց անցավ: Չգիտենք՝ ում դիմենք, մեր հույսը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն է:
Ճիշտ է՝ գոհ ենք, մեր ռեգիոնի ոստիկանապետը, երբ իմացել է էս զարհուրելի հանցագործության մասին, արդեն ոստիկաններ է ուղարկել գյուղ, ովքեր սկսել են զբաղվել այս հանցագործության բացահայտմամբ: Խնդրում ենք պարոն Փաշինյանին, պարոն Օսիպյանին, որ մեր միջից հանեն մեր միջի տականքին, իսկ տականքը գյուղապետն է, ով 15 տարուց ավելի է՝ տզրուկի նման ծծում է մեր արյունը»:
Մանրամասն՝ այստեղ