Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր սկսվել են Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքները: Նիստին մասնակցել է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Տարբեր երկրների կառավարությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը միասին լուսանկարվել են Արարատի ֆոնին:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր հերթին սեփական տեսախցիկով լուսանկարել է Արարատը: