Գերմանիայի արտգործնախարարության կողմից խորհրդարանի Ձախակողմյան խմբակցության հարցմանը ի պատասխան կատարված հայտարարության համաձայն 2019թ.-ի առաջին եռամսյակում Գերմանիայից 5613 մարդ է արտաքսվել: Հայտնում է korrespondent.net-ը:

Հաղորդվում է, որ շատ ներգաղթյալներ արտաքսվել են Իտալիա, Ալբանիա և Վրաստան, իսկ շուրջ 400 ներգաղթյալ արտաքսվել է Մաղրիբի երկրներ:  

2018թ.-ի նույն ժամանակահատվածում Գերմանիայից 6235 ներգաղթյալ է վտարվել, իսկ անցած տարվա կտրվածքով՝ մոտ 24000:

Խորհրդարանի Ձախակողմյան խմբակցության՝ ներքին հարցերով փորձագետ Ուլլա Յելպկեն քննադատել է արտաքսման պրակտիկան: Նրա խոսքով՝ անցած տարվա համեմատ արտաքսվածների թվի աճը մտահոգիչ է: