Biletix ավիատոմսերի ամրագրման առցանց ծառայությունը վերլուծել է ամառային ամիսներին թռիչքների գներն ու կազմել ամենամատչելի ուղղությունների վարկանշային աղյուսակը, հաղորդում է Լենտա.Ռու-ն:
Այդ նպատակով մասնագետներն ուսումնասիրել են ամռան ամիսների համար հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում զբոսաշրջիկների ձեռքբերած տոմսերը: Այդկերպ պարզ է դարձել, որ ամենաշահավետ արտասահմանյան ուղղությունը Հայաստանի մայրաքաղաք Երեւանն է: Դոնի Ռոստով-Երեւան չվերթի ամենամատչելի տոմսը գնահատվել է 6331 ռուբլի, Կրասնոդարից Երեւան՝ 7131 ռուբլի, իսկ Մոսկվայից Երեւան՝ 10735 ռուբլի:
Բացի այդ, ծառայության մասնագետները նշել են Մոսկվայից Մինսկ եւ Դոնի Ռոստովից Բիշքեկ թռիչքները, որոնց արժեքը կազմել է համապատասխանաբար 9117 եւ 10340 ռուբլի: