Երևանի ավագանին մայիսի 22-ին կգումարի հերթական նիստը: Նիստի օրակարգում 14 հարց է:
Օրակարգում ընդգրկված հարցերից երեքը վերաբերվում են մայրաքաղաքի փողոցների անվանումներում «Սուրբ» բառի ավելացմանը:
Նախագծերը ներկայացրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը, ով առաջարկում է Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորիչ փողոցներին և Մաշտոցի պողոտայի անուններում ավելացնել «Սուրբ» բառը:
«Առաջարկվող այս անվանափոխությունն ունի նաև տուրիստական լուրջ նշանակություն։ Աշխարհի բազմաթիվ երկրներում փողոցներն ու հրապարակները, որոնք կրում են սրբադասված մարդկանց անուններ ունեն հատուկ գրավչություն, ինչպես նաև զբոսաշրջիկների շրջանում առաջացնում են հետաքրքրություն տվյալ երկրի և ժողովրդի նկատմամբ»,-նշված է որոշման նախագծում։