Քամու ուժգնացմամբ պայմանավորված, մայրաքաղաքի Բաղրամյան և Կապուտիկյան փողոցների խաչմերուկում, հուլիսի 21-ին ժամը 18-ի սահմաններում արձանագրվել է ծառի տապալման դեպք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անմիջապես դեպքի վայր են մեկնել փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը:
«Կենտրոն կանաչապատում» ձեռնարկության և ՀՀ ԱԻՆ Երևան քաղաքի վարչության աշխատակիցների համատեղ ջանքերով տապալված ծառն արագ հեռացվել է ճանապարհի երթևեկելի մասից և վերականգնվել է երթևեկությունը: Ծառի տապալման հետևանքով տուժածներ չկան:
Մայրաքաղաքում արձանագրված ծառի ճյուղերի կոտրման մի քանի դեպքերի հետևանքները ևս կարճ ժամանակում վերացվել են քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների աշխատակիցների ջանքերով: