Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» ձեռք է բերել Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքականի 22-ամյա հարձակվող Զաքարիա Սանոգոյին։
Նա հանդես է եկել Բուրկինա Ֆասոյի «Ռահիմո», ավստրիական «Հարթբերգ», «Վոլֆսբերգեր» և ակումբներում, ֆրանսիական «Ստրասբուրգի» երկրորդ թիմում։
Մինչեւ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է Ավստրիայի բարձրագույն լիգան ներկայացնող «Հարթբերգ» ակումբի ֆուտբոլիստ:
Transfermarkt-ը Սանոգոյի տրանսֆերային գինը գնահատում է կես միլիոն եվրո։