Մարտի 22-ին, ժամը 12.51-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Երվանդ Քոչար փողոցի թիվ 19 շենքի 13-րդ հարկում այրվում է բնակարան:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 72-րդ բնակարանում:

Հրդեհը մարվել է ժամը 13.03-ին: Պատշգամբում այրվել է 3 կգ-անոց գազի բալոն:

Հրդեհի հետեւանքով թեթեւ այրվածքներ է ստացել բնակչուհի Շ. Խաչատրյանը, ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: