Մահացել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Այս մասին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին հայտնել է Եվրասիական խնդիրների մոնիտորինգով զբաղվող կենտրոնի տնօրեն և քաղաքագետ Ասլան Ռուբաևը:
Նա պատմել է, որ ինքը լսել է նախագահի մահվան մասին թուրքմեն բիզնեսմեններից, որոնց խոսքով' հատուկ ծառայության աշխատակիցները ասել են, որ մահը վրա է հասել նախագահին արձակուրդի ժամանակ:
Նշվում է, որ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը արձակուրդ է մեկնել հուլիսի 15-ին:
Նրա մահվան մասին է հայտնել նաև Youtube-ի' արաբական երկրների կյանքը լուսաբանող մի ալիք: