Այսօր՝ մարտի 23-ին, ժամը 12.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածի Բակունցի 1-ին նրբանցքում' սպորտդպրոցի մոտակայքում, շինարարական աշխատանքներ իրականացնելիս, 51-ամյա Ն. Մանուկյանն ընկել է մոտ 3 մետր բարձրությունից:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինս տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ եւ մահացել է: