«Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ կայքը տեղեկություն էր հրապարակել, թե Ֆիզուլիի ուղղությամբ հայկական կողմից ադրբեջանական կողմ է անցել հայ զինծառայող։