ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի՝ ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակներում սեպտեմբերի 10-ին ստորագրվեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2013թ. ապրիլի 19-ին կնքված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրիրը կիրարկող արձանագրությունը:
Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: