Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 12:40-ի սահմաններում Օհանավան գյուղի բնակիչ, 28-ամյա Վահե Գրիգորյանը իր վարած Opel մակնիշի 35 NZ 487 համարանիշի ավտոմեքենայով Կոտայքի մարզում Արգել գյուղի ճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտուց հանկարծակի ճանապարհը անցնող, նույն գյուղի բնակիչ, 5-ամյա Ա. Մ.-ին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վայոց Ձորում 1-ամյա երեխան ընկել է ջրատարը. փրկարարները դուրս են բերել երեխայի դին
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Աբովյան բժշկական կենտրոն, որտեղից ժամանած բժիշկների խումբը երեխային տեղափոխել է հիվանդանոց:
Երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։
Ըստ աղբյուրի' վարորդն աշխատում է ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում՝ որպես տեսուչ։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: