ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Շենգավիթի դատարանի դիմացից, որտեղ ինքը մի քանի քաղաքացիների հետ, այդ թվում դերասանուհի Անահիտ Մութաֆյանը, ակցիա է անում։ Նա լուսանկարներին կից գրել է. «Որևէ վնգստոց ու զանգովի արդարադատություն անզոր է հետ պահել արդարության և ազատության համար պայքարից:
Ազատություն Նարեկին և Սարգիսին:
Հիշեցնենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը կալանավորվել են։
Նշենք, որ Նարեկ Մութաֆյանը դերասանուհի Անահիտ Մութաֆյանի եղբայրն է։