Աշխարհի ամենաազդեցիկ դեմքերից մեկը այսօր դառնում է 67 տարեկան:
Ռուսաստանի Դաշնության երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրել է Բորիս Ելցինի հրաժարականից հետո՝ 1999թվականի դեկտեմբերի 31-ին, նախահագահի պարտականությունները կատարելով մինչև 2000 թվականի մայիսի 7-ը: 2008 թվականի մարտի 8-ից մինչև 2012 թվականը զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը:
2012 թվականի կրկին ընտրվել է ՌԴ նախագահ: Պուտինի կողմից կատարված բազմաթիվ գործողություններ ռուսական ընդդիմության և արտասահմանյան դիտորդների շրջանում որակվել են որպես հակաժողովրդական:
Ըստ 2011 թվականին հրապարակված ժողովրդավարության ինդեքսի տվյալների, Պուտինի թեկնածության և կեղծած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ռուսաստանը գտնվում էր հետընթացի ճանապարհին, որը կուլմինացվել է հիբրիդային պետական համակարգից ավտորիտարիզմի անցում: