Մարդիկ դատապարտված են, հիմա նստած, դատապարտված անձինք կան, ո՞նց թե գործը չի բացվել: Ինչքանով որ դատաքննությունն ավարտվել է, համարում եմ ավարտված, մնացած խնդիրների վերաբերյալ խոսել չեմ կարող: Եթե ժամանակի ընթացքում նոր վկայափաստեր հայտնվեն, գուցե փոփոխություն կատարվի:
Այ մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հոկտեմբերի 27-ի դատավարությանը, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Ես ամենաառաջին շահագրգռվածն եմ, որ դեպքը բացահայտվի, եթե դեռևս չի բացահայտվել, կան անձինք, որ ուղղորդել են կամ չգիտեմ՝ ինչ են արել: Հնարավոր չի, որ չբացահայտվի, այնպիսի բաներ են բացահայտվել 30, 40, 50 տարի հետո»,-ասաց Տոնոյանը:
Հարցին, թե հնարավոր ՝ Նաիրի Հունանյանը վաղաժամկետ ազատ արձակվի, պաշտպանության նախարարը պատասխանեց.
«Ես լսել չեմ ուզում դրա մասին»: