Տավուշի մարզում ականի պայթյունի հետեւանքով վիրավորված պայմանագրային զինծառայողը տեղափոխվում է Երևան: Այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ներկայում իրականացվում է վիրավոր զինծառայողի տեղափոխումը: Առողջական վիճակի վերաբերյալ շատ մանրամասներ ներկայում չեմ կարող հաղորդել, նրա ոտքն անդամահատել են»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը: