Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Մատաղիս գյուղում հայ զինվորների դիերը որոնելիս ականի պայթունից վիրավորված ՊԲ փոխգնդապետին բուժօգնության համար տեղափոխել են ոչ թե Արցախ, այլ Ադրբեջան։
Պատահածի մասին ֆեյսբուքյան իր էջում պատմել է վիրավորած զինվորականի կինը՝ նշելով՝ այլևս անկարող է լռել։
«Այլևս անկարող եմ լռել։
Մատաղիսում իր զինվորների դիերը դուրս բերելիս ականի պայթյունից վիրավորում ստացած ՊԲ փոգնդապետն իմ ամուսինն է, որին ադրբեջանցի զինծառայողն առաջին օգնություն է ցուցաբերել ու իր մեքենայով հասցրել մինչև մեր սահման։ Ադրբեջանցի գնդապետը տեղում զոհվել է, իսկ ամուսինս և երկու փրկարար վիրավորվել են։
Տեսնելով անօգնական սպային՝ թուրք զինծառայողներից մեկն առաջարկել է վիրավոր ռուս խախաղապահի հետ մեկտեղ ամուսնուս էլ տանեն Նավթալան՝ ասելով, որ իր գլխով պատասխանատու է նրա անվտանգության համար... Համապատասխան մարմինները տեղում են եղել, ինչո՞ւ են անօգնական թողել նրան...
Մի՞թե այլևս անտերության ենք մատնված»,- գրել է նա ու արձագանքի համար նշել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ու ՄԻՊ Արտակ Բեգլարյանին։