Հատուկ քննչական ծառայությունը նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելու համար: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՀՔԾ-ն հայտնել էր Կոստանյանին «Մարտի 1-ի գործով» որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրան առաջարկվել էր ներկայանալ 48 ժամվա ընթացքում՝ մեղադրանք առաջադրելու համար:
Սակայն Գևորգ Կոստանյանը հայտնել էր, թե Մոսկվայում է և կվերադառնա 15-ից 20 օրվա ընթացքում։ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն էլ ասել էր՝ եթե նա 48 ժամվա ընթացքում չներկայանա, ՀՔԾ-ն կիրականացնի օրենքով իրեն վերապահված գործողություններ:
Կոստանյանին ՀՔԾ հրավիրելու մասին հայտնի է դարձել դեռևս սեպտեմբերի 26-ից: