ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը միջնորդեց դատավոր Լուսինե Աբգարյանին ինքնաբացարկ հայտնել: «Մեղավորը» դատավորի եղբայրն է:
Փաստաբան Վարդևանյանը նշեց, որ Դավիթ Աբգարյանը Ֆեյսբուքում կիսվում ու հավանում է Սերժ Թանկյանի կարծիքն առ այն, որ վերջինս ուրախ է քրեակատարողականում Ռոբերտ Քոչարյանին տեսնելու համար. «Այլ կերպ ասած՝ Դավիթ Աբգարյանը այդ գրառումը հավանում է ու կիսվում: Ավելին, ֆեյսբուք սոցիալական ցանցն ուսումնասիրելու արդյունքում պարզ է դառնում, որ Դավիթ Աբգարյանը մտերիմ հարաբերություններ ունի Վահե Գրիգորյանի հետ, ընդհուպ մինչև վերջիններս համատեղ ՄԻԵԴ-ում ներկայացուցչություն են իրականացրել»,-ասաց փաստաբանը՝ առանձին խոսելով նաև Վահե Գրիգորյանի մասին:
Վարդևանյանը նշեց, որ հենց դատավոր Աբգարյանը ևս «լայք» է դրել վերոնշյալ տեղեկատվություններին. «Սրանք անկողմնակալ դիտորդի մոտ վստահության հնարավոր կասկածի հետ էր կապված, սակայն կա մեկ այլ կարևոր հանգամանք: Խոսքը վերաբերում է արձակուրդների ժամանակացույցին: Համաձայն հենց այսօր տպագրված տեղեկատվության Լուսինե Աբգարյանը դեկտեմբերի 12-30-ը պետք է արձակուրդի մեջ լինի: Օրենքով սահմանված կարգով փոփոխության բաժնում որևէ բան չկա: Հարց է առաջանում, թե ինչպես է գործը Ձեզ մակագրվել»:
Այսպիսով, Քոչարյանի պաշտպանը միջնորդեց դատավոր Լուսինե Աբգարյանին ինքնաբացարկ հայտնել