Զագրեբում տեղի ունեցածը դուք ելույթ եք համարում: Այդ մասին այսօր՝ հունվարի 25–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է մեկնաբանում փաստաբանների պնդումները, որ Սերժ Սարգսյանի Զագրեբի ելույթից հետո նրա նկատմամբ մեկ անձի ցուցմունքի հիման վրա հարուցվել է քրեական գործ։
«Ես կհամարեի խղճահարության արժանի դրսևորում»,– լակոնիկ պատասխան տվեց Փաշինյանը։
Ըստ վարչապետի, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում կոռումպացված համակարգը շատ երկար տարիներ գործել է Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ։ Ես կիսում եմ ձեր զարմանքը, թե ինչու բազմաթիվ այլ գործերով մենք չունենք ավելի լուրձ բացահայտումներ։ Ինչու այդ կոռումպացված պաշտոնյաները մինչև հիմա ազատության մեջ են։ Կիսում եմ ձեր զարմանքը և խոստավանում, որ մենք ունենք պռոբլեմներ և այդ պռոբլեմների մասին ես պարբերաբար զրույցներ եմ ունենում մեր իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ, ասելով, որ ես գոհ չեմ կոռուպցիայի դեմ պայքարի ծավալներից և որակից»։