Այն մասին, թե ինչպես են իրենց զգում Նոր Հայաստանում հին համակարգի ֆինանսական կտուրներ հանդիսացող պաշտոնյաները, կարելի է դատել ՊԵԿ կողմից պարբերաբար հրապարակվող՝ 1000 խոշոր հարկատուների ցանկից: Բանն այն է, որ այս ցանկը բավական ուշագրավ ցուցիչ է և ցույց է տալիս, որքանով են նախկինները Նոր Հայաստանում պահպանում իրենց բիզնես դիրքերը, լավացե՞լ է նրանց ֆինանսական վիճակը հեղափոխությունից հետո, թե՝ հակառակը: Օրինակ՝ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանի եւ նրա եղբոր` Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանի գործերը վերջին շրջանում բավականին լավացել են, քանի որ Գրիգորյաններին պատկանող «Ավշարի գինու գործարան»-ը մեկ տարվա ընթացքում զգալի ավելացրել է հարկային վճարումները:
Գինու գործարանը հայտնվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում. մեկ տարվա ընթացքում ավելի քան 894 մլն 164 հազար դրամով ավելացրել է հարկային վճարումները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարվա ընթացքում Գրիգորյանների գինու գործարանը պետական բյուջե վճարել է 1 մլրդ 448 մլն դրամ, իսկ 2018 թվականին «Ավշարի գինու գործարան»-ի կատարած հարկային վճարումները կազմել են 553 մլն 836 հազար դրամ; Ստացվում է, որ կա՛մ Գրիգորյանի գործերը կտրուկ լավացել են, նրա բիզնեսը նոր Հայաստանում շռնդալից հաջողություններ է գրանցում, կա՛մ վերջինս պարզապես հետ է վերադարձրել բյուջե՝ այդ նույն բյուջեից ժամանակին «փախցրածը»:
ՀՀԿ նախկին օլիգարխներից մյուսի՝ Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգը» 2018 թվականին կտրուկ նվազեցրել է իր հարկային մուտքերը․ եթե 2017 թվականին վճարել էր 21,5 մլրդ դրամի հարկ՝ զբաղեցնելով չորրորդ հորիզոնականը, ապա 2018-ին՝ ընդամենը 16,2 մլրդ դրամի հարկ: Տարբերությունը կազմել է 5,3 մլրդ դրամ (24,6 տոկոս)։ 2019-ին վճարած հարկերի ծավալները կարող եք տեսնել ստորև.
Ինչ վերաբերվում է «Ալեքս Ընդ Հոլդինգը» ընկերությանը, ապա այստեղ իրավիճակը այլ է: 2018-ի համեմատ 2019-ին վճարված հարկերի ծավալները ավելացել են:
Սակայն, ընդհանուր առմամբ, Սամվել Ալեքսանյանը կտրուկ նվազեցրել է պետական բյուջե վճարվող հարկերի ծավալները: Ինչու՞: Նրա գործերի լավ լինելը շատ ավելի ակնառու է, քան Արայիկ Գրիգորյանինը, վերջին երկու տարիները բոլոր առումներով բեղմնավոր էին գործարարի համար, սակայն դա չի արտացոլվում վերջինիս վճարած հարկերի մեջ: Ստացվում է, որ Ալեքսանյանը կա՛մ թաքցնում է հարկերը, ասել է թե՝ գողանում է բյուջեից, կա՛մ մուծվում է լրիվ այլ բյուջե….
Շարունակելի…