2019 թվականի արդյունքում պարզ է դարձել, որ խոշոր հարկ վճարողները միասին վերցրած պետական բյուջե են վճարել շուրջ մեկ տրիլիոն դրամի հարկ: Սա, իհարկե, դրական ձեռքբերում է, սակայն այս շարքը նվիրված է հատկապես նախկին պաշտոնյա խոշոր օլիգարխներին, որոնց գործերը լավ են ընթանում նաև Նոր Հայաստանում: Օրինակ՝ Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ Գրուպ»-ը հեղափոխությունից հետո՝ 2018-ին, պետական բյուջե էր վճարել շուրջ 1,262,232 ՀՀ դրամի հարկ: 2019-ի արդյունքում «Ջերմուկ Գրուպ»-ի հարկային վճարումները կազմել են 2,272,528, այսինքն՝ աճը ակնհայտ է:
 
 
Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող «Մեգաֆուդ» ՍՊԸ-ն իր հերթին 2018-ին պետական բյուջե է վճարել 1,586,235 ՀՀ դրամի հարկ, 2019-ին՝ 1,865,044 ՀՀ դրամի հարկ:
 
 
 
«Մեգա Սպորտ» ՍՊԸ-ն 2018-ին վճարել է 179,263 ՀՀ դրամի հարկ, իսկ ահա 2019-ին՝ ընդամենը 37,063 ՀՀ դրամի հարկ:
 
«Յուքոմ» ընկերությունը, որտեղ ըստ մամուլի հրապարակումների՝ Խաչատրյանի ընտանիքը բաժնեմաս ուներ, 2018-ին վճարել է 6,134,138 ՀՀ դրամի հարկ, իսկ 2019-ին վճարված հարկերի ծավալը շեշտակի ավելացել է , կազմելով՝ 8,941,372 ՀՀ դրամ: