«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորը ինքնավնասում է արել: Այս տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
«Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ից էլ տեղեկացրին, որ կալանավորը պահանջում է իր ուզած քանակի դեղորայք, բայց դրա համար բժշկի ցուցումն է անհրաժեշտ․ «Բժշկական ցուցմամբ՝ ինքն իր դեղորայքը ստանում է: Այս պահին նորմալ վիճակում է, գտնվում է հսկողության տակ»,- փոխանցեցին «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ից։
Հիշեցնենք, որ Hetq.am-ը տեղեկացրել էր, որ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր Հ. Բ-ն երեկ՝ փետրվարի 18-ին, դիմել է ծայրահեղ քայլի՝ ամորձիները մեխել է աթոռին, այն բանից հետո, երբ քրեակատարողական հիմնարկում աշխատող բժիշկները հրաժարվել են դեղորայք տրամադրել: «Արմավիր» ՔԿՀ-ում բժիշկները բողոքի ակցիա են կազմակերպել։