Ուղևորների որոնման միջազգային առցանց ծառայություն BlaBlaCar-ը դադարել է իր գործունեությունը Ղրիմի թերակղզու տարածքում՝ Եվրոմիության ներմուծած պատժամիջոցների պատճառով: Ծառայության ներկայացուցիչները ներողություն են խնդրել պատճառված անհարմարությունների համար:
Հավելենք, որ Ղրիմի տարածքում չեն գործում նաև «Յանդեքս տաքսի» և այլ նմանատիպ ծառայությունները՝ դարձյալ պատժամիջոցների պատճառով:
Թեև BlaBlaCar-ը մեծ պահանջարկ է ունեցել, այնուամենայնիվ, Ղրիմի տուրիզմի, հանգստավայրերի ու սպորտի պետական խորհրդի հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Չերնյակը կարծում է, թե «ջոկատը չի էլ նկատել զինվորի կորուստը»: Նրա կարծիքով՝ արգելքից կտուժի միայն առցանց ծառայությունը:
BlaBlaCar ուղեկիցների որոնման հարթակը հիմնվել է 2006 թվականին ֆրանսիացի Ֆրեդերիկ Մազզելայի կողմից: Ամբողջ աշխարհում այն ունի 85 միլիոնից ավելի օգտվող: