Ֆրանսիացի պատգամավորների պատվիրակությունը, որն աշխատանքային այցով ժամանել է Ղրիմ, պատժամիջոցների պատճառով մնացել է առանց հեռախոսային կապի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին հայտնել է պատվիրակության ղեկավար Տիերի Մարիանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

«Մեր հեռախոսներն այժմ չեն աշխատում, որովհետև Եվրոպայի ընկերությունները հրաժարվում են աշխատել այս գոտու համար»,- ասել է նա:

 

Իր հերթին Ֆրանսիայի խորհրդարանի եվրոպական գործերի հանձնաժողվի փոխնախագահ Ժերոմ Լամբերը հայտարարել է, որ հանդես է գալիս Արևմուտքի հակառուսական տնտեսական պատժամիջոցների դեմ: Նրան պաշտպանել է Մաիրանին:

 

Պատվիարկությունը՝ Մարիանիի գլխավորությամբ, որը «Ֆրանս-ռուսական երկխոսություն» ասոցիացիայի համանախագահն է, հուլիսի 23-ին երկօրյա այցով ժամանել է Ղրիմ, որպեսզի շփվի հանրապետության իշխանությունների և տեղացի բնակիչների հետ:

 

Այցի նախօրյակին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն այն մասին, որ ափսոսում է Ղրիմ այցելելու՝ խորհրդարանակնների խմբի մտադրության համար: Ֆրանսիան Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները պաշտպանում է Եվրամիության մյուս անդամ երկրների թվում: