Սիրիայի Հալեպ քաղաքի արեւելյան մասում ոչ մի գործող հիվանդանոց չի մնացել այն հարձակումների պատճառով, որոնց վերջին շաբաթվա ընթացքում ենթարկվել են բժշկական հաստատությունները: Նոյեմբերի 20-ին այս մասին հաղորդել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ):
«Ավելի քան 250 հազար տղամարդիկ, կանայք եւ երեխաներ, ովքեր ապրում են Արեւելյան Հալեպում, այժմ հիվանդանոցային խնամքից օգտվելու հնարավորություն չունեն այն գրոհների հետեւանքով, որոնց վերջին շաբաթվա ընթացքում ենթարկվել են մնացած բժշկական հիմնարկությունները»,- նշել են ԱՀԿ-ում: Կազմակերպությունն ըստ որում վկայակոչում է այն տեղեկությունները, որոնք ստացվել են Սիրիայում իր «գործընկերներից», որոնք հաղորդել են, որ «ոչ մի հիվանդանոց չի գործում քաղաքի պաշարված շրջանում»:
Հաղորդվում է, որ Սիրիայում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Էլիզաբեթ Հոֆը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կիրազեկի երկրում առողջության պահպանման ոլորտի դրության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը' AFP/Getty Images