Ադրբեջանական զինուժը այսօր՝ մարտի 8-ին, ժամը 15։00-ի սահմաններում գնդակոծել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղը։

NEWS.am-ի հետ զրույցում Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը ասաց, որ 2 կրակահերթ է արձակվել գյուղի վրա։

Նրա խոսքով՝ վնասվել է Ոսկեպարի բնակիչներից մեկի տան դիմային հատված և բաղնիքի պատը։

Մարտի 1-ին ևս հայտնել էինք, որ գիշերը ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել է Ոսկեպարը։