Նոր կորոնավիրուսի պանդեմիան, տեսականորեն, ամբողջ աշխարհում կտևի առնվազն երկու տարի․ այնքան ժամանակ կպահանջվի, մինչև որ այն տարածվի ամբողջ մոլորակի վրա: Այս ենթադրությունն արվել է երեքշաբթի օրը՝ Ռոբերտ Քոչի գերմանական ինստիտուտի ղեկավար Լոթար Ուիլլերի կողմից, ով նշել է, որ շատ տարբեր գործոններ կազդեն վարակի տարածման ընթացքի վրա, և կոնկրետ ոչինչ ասել չի կարելի, հայտնում է tass.ru֊ն:
Համաճարակաբանը նշել է, որ պանդեմիան ալիք է, և թե որքան արագ կլինեն այդ ալիքները, դժվար է ասել:
«Թե երբ երկրագնդի այդ 60-70% -ը կվարակվի, դժվար է ասել: Այն կարող է տևել տարիներ, նախնական տվյալներով' 2 տարի: Այնուամենայնիվ, դա կախված է նաև նրանից, թե երբ ենք պատվաստանյութը ստանալու », - հավելել է համաճարակաբանը: