Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպան Վուդի Ջոնսոնը հայտարարել է, որ Պեկինի լռությունը նոր կորոնավիրուսի վերաբերյալ հանգեցրել է նրան, որ աշխարհն այժմ կանգնել է համաշխարհային վտանգի առջև։ Այս մասին նա ասել է բրիտանական Times պարբերականին տված հարցազրույցում, գրում է ria․ru-ն:
«Նախ Չինաստանը փորձեց թաքցնել նոր կորոնավիրուսի մասին լուրերը։ Այնուհետև Չինաստանի իշխանությունները «ընտրովի» էին մատուցում այդ կարևոր տեղեկատվությունը՝ այդպիսով խոչընդոտներ ստեղծելով միջազգային առողջապահական կազմակերպությունների ներկայացուցիչների համար, որոնք օգնություն էին առաջարկում՝ խնդրելով ավելի շատ տեղեկություններ տրամադրել», ասել է Վուդի Ջոնսոնը:
Չորեքշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, սակայն, հայտարարել է, որ այժմ կորոնավիրուսային համաճարակի համար մեղադրելու ժամանակը չէ՝ շարունակում էր հիվանդությունն անվանել «Վուհանի վիրուս»՝ հակասելով ԱՀԿ-ի հորդորին՝ ձեռնպահ մնալու այդպիսի որակումներից, քանի որ վիրուսը սահմաններ չունի և սպառնում է բոլոր մարդկանց ՝ անկախ ազգությունից կամ բնակության վայրից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին հայտարարել է համաճարակով նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկման մասին: Ըստ ԱՀԿ վերջին տվյալների ՝ աշխարհում արդեն վարակված է ավելի քան 414 հազար մարդ, մահացել է ավելի քան 18 հազար մարդ: