Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշենկոն պաշտոնական Բաքվին մեղադրել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանին ձայնից զրկելու հետ կապված քվեարկության ժամանակ «կողմ» քվեարկելու մեջ:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է moderator.az լրատվական կայքը: Ուկրաինայի դեսպանն իր այդ բողոքը հայտնել է փետրվարի 2-ին Բաքվում «Ռուսաստանն այսօր» միջազգային մամուլի կենտրոնում ադրբեջանցի քաղաքագետ, «Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուի' 2014 թվականին Ուկրաինայում ողբերգական իրադարձություններին նվիրված «Մայդանից Մայդան» գրքի շնորհանդեսի ժամանակ ունեցած ելույթում: Դեսպանը Ադրբեջանին մեղադրել է Ռուսաստանին պաշտպանելու մեջ :

 

Կայքը հայտնում է, որ Ուկրաինայի դեսպանի այդ մեղադրական ելույթից հետո դահլիճում լուրջ աղմուկ է բարձրացել: Փոխադարձ մեղադրանքներով ընթացող հավաքում դեսպանը, «դուրս գալով դիվանագիտական էթիկայի սահմաններից», Ադրբեջանի հասցեին խիստ մեղադրանքներ է հնչեցրել:

 

ԵԽԽՎ-ում Ռուսաստանին ձայնից զրկելուն «կողմ» քվեարկելու համար Ադրբեջանի պատվիրակությանը դատապարտել է նաեւ Ադրբեջանի «Դասական ժողովրդական ճակատ կուսակցության» առաջնորդ Միրմահմուդ Միրալիօղլուն: