Կառավարությունն այսօր բավարարեց «ԳՈԼԴՇԻՆ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ցինկապատ և գունավոր թիթեղից տանիքածածկերի, գիպսակարտոնե պրոֆիլների և սենդվիչ պանելների արտադրության համար։ Արդեն իսկ իրականացվել է 425.4 մլն դրամի կապիտալ ներդրում (արտադրական մասնաշենքերի և նոր սարքավորումների ձեռքբերում): Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 74 մլն դրամի կապիտալ ներդրում: Ներկայումս առկա է 80 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 20 նոր աշխատատեղ` 250,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 5.9 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.8 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 240.4 մլն դրամ:
 
Եվ այսպես, մանրադիտակի տակ պահելով կառավարության կողմից արտոնությունների արժանացող ընկերություններին՝ պարզեցինք, որ այս ընկերությունը, համաձայն պետական ռեգիստրի, պատկանում է Մհեր Ստեփանյանին:
Ընկերությունը նաև ժամանակին բավական ուշագրավ տենդերներ է շահել:
2016-ին հասցրել է հակամրցակցային քաղաքականության վրա «բռնվել»:
Ինչպես նաև, այս ընկերության անունը հանդիպում ենք կառավարության երկու որոշումներում: Դրանցից մեկից պարզ է դառնում, որ ընկերության հետ 8,200,000 դրամի չափով շինանյութի մատակարարման պայմանագիր է կնքվել:
Մյուսից պարզ է դառնում, որ նմանատիպ պայմանագիր էլ կնքվել է 57,117,600 դրամի չափով: