ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը քննարկում են փուլային կարգավորման փաստաթուղթ: «…Այդ փաստաթղթերը ենթադրում են կարգավորման գործում առաջխաղացում փուլային մոտեցման հիմքով, որը ենթադրում է՝ առավել արդիական խնդիրների լուծում առաջին փուլում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատում և տրանսպորտային, տնտեսական ու այլ հաղորդակցությունների բացում: Երբ հանգենք այդ փաստաթղթերի ստորագրման որոշմանը, կարևորագույն քայլ կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարման գործում, որը պահանջում էր դադարեցնել պատերազմն ու սկսել պայմանավորվել: Հիմա պետք է պայմանավորվել և հենց դրան էլ ձգտում ենք որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ», ասել է Լավրովը: ՌԴ արտգործնախարարի այս հայտարարությունը չպետք է որ հանկարծակիի բերեր հայկական իսթեբլիշմենթիննայն պարզ պատճառով, որ նմանատիպ ակնարկներ էլ անում էր ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, ընդ որում ՖԲ հայկական տիրույթում, այն էլ պանդեմիայի ամենաթեժ փուլում, երբ թվում էր, որ Արցախի հարցը մղվել է երկրորդ պլան: Գաղտնիք չէ, սակայն, որ Նիկոլ Փաշինյանի գլխավոր մարտավարությունը Արցախյան բանակցություններում ժամանակ ձգելն էր: Համանախագահների վերջին հայտարարություններից հասկանալի էր դառնում, որ համանախագահները Փաշինյանին տվել են այդ ժամանակը: Մինչդեռ Լավրովի հայտարարությունը գալիս է փաստելու, որ առնվազն ռուսական կողմը Փաշինյանին տրված ժամանակը սպառված է համարում և բացում է խաղաքարտերը՝ Փաշինյանին զրկելով մանեւրելու հնարավորությունից: Ի՞նչ փաստաթղթի կամ փաստաղթերի, ի՞նչ պայմանավորվածությունների և ի՞նչ փուլային մոտեցումների մասին է խոսում Լավրովը: Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման փաթեթային և փուլային տարբերակները, իհարկե, նորություն չեն: ԵԱՀԿ Մինսկի խումբը դեռևս 1997 թվականին է կողմերին առաջարկել կարգավորման փաթեթային, իսկ հետո՝ փուլային լուծման ծրագրերը, որոնք այդպես էլ արդյունք չտվեցին: Եվ հենց փուլային տարբերակի շուրջ նախագահ Տեր-Պետրոսյանի և Հայաստանի իշխանության որոշ ազդեցիկ թևերի ու Արցախի ղեկավարության միջև առաջացած տարաձայնությունները դարձան Հայաստանում իշխանության պառակտման և Տեր-Պետրոսյանի հրաժարականի հիմնական պատճառը: Ընդհանուր առմամբ հայտնի են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընդունված կարգավորման հիմնական սկզբունքներն ու տարրերը: Փուլային տարբերակի առաջին փուլում նախատեսվում է «Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատագրում, տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունների ուղիների բացում»։ Այս փուլային տարբերակն իրենից ենթադրում է նաև հայկական զորքերի դուրս բերում: Փուլային տարբերակն իրենից ենթադրում է միակողմանի զիջումներ և հողերի փուլային հանձնում՝ մի բան, որին չեն համաձայնել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները, որին սակայն կողմ էր Լևոն Տեր-Պետրոսյանը: Փուլային տարբերակը հենց ՀՀ առաջին նախագահի որդեգրած օրակարգն էր Արցախի հարցում և այսօր Փաշինյանի թիմը փաստացի բանակցում է հենց այդ օրակարգի շուրջ: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին շրջանում մի քանի անգամ անդրադարձել էր Արցախի հարցում ՀՀ նոր իշխանությունների քաղաքականությանը, ակնարկելով, որ այդ բանակցությունները շեղվել են ՀՀ համար ձեռնտու ընթացքից: Ի՞նչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը: Որոշ վարկածների համաձայն՝ Սարգսյան-Փաշինյան մինչ հեղափոխական համաձայնության և պայմանավորվածության մաս էր կազմում Արցախի հարցում ստատուս-քվոյի պահպանումը, մինչդեռ, եթե Լավրովը ճիշտ է և սեղանին կարգավորման փուլային տարբերակն է՝ ստատուս-քվոն փոխվելու է, այն էլ՝ շատ արագ…
Փաշինյանին տրված ժամանակը սպառվեց. ի՞նչ ռիսկեր է պարունակում «փուլային տարբերակը»
16:36 - 22.Ապրիլ.2020
Առաջարկում ենք նաև
28/07/21 20:23
Փաշինյանին տրված ժամանակը սպառվե՞լ է. ինչ փաստաթուղթ են պատրաստվում ստորագրել կողմերը
23/05/24 08:33
«Բիոլաբորատորիաների գործունեությունը մեծ ռիսկեր ու սպառնալիքներ է պարունակում». «Փաստ»
24/01/23 15:35
Գեորգի Ավետիսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
20/03/21 21:49
«Եկել է բոլոր հրեշավոր ստերիդ ու արարքներիդ համար պատասխան տալու ժամանակը». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը` Փաշինյանին
27/07/20 15:50
Փաշինյանին հուշեք, որ հանգստանալու ժամանակը չի, պետք է շտապ վերադառնա աշխատանքի. Ղազինյան
16/07/20 22:45
6-ամյա տղան փրկել է քրոջը շան հարձակումից
07/05/20 16:37
«Պարոն վարչապետ, դուխդ չի ներո՞ւմ փուլային տարբերակին ասել ոչ, Լավրովին ասել ոչ». Շարմազանովը` Փաշինյանին
22/04/20 15:15
Հազարավոր անիմաստ ու տգետ մտքերի փոխարեն պետք է ասել, որ փուլային տարբերակը հայկական կողմի համար անընդունելի է․ Արփինե Հովհաննիսյան
21/04/20 16:52
«Լավրովը հայտարարեց, որ բանակցային սեղանին է փուլային տարբերակը․ ՀՀ ԱԳ նախարարը պետք է հրաժարական տա»
18/01/18 16:51
Լավ ապրելու ժամանակը սպառվեց
11/05/16 17:01
Ի՞նչ է իրենից ներկայացնում մաքսանենգության ապաքրեականացումը և ի՞նչ ռիսկեր է պարունակում
26/03/16 15:03
«Քաղաքական Դպրոցը» իր մեջ ռիսկեր է պարունակում
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան