Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։ 2020թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ։ Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 202 մլրդ 793 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 839 մլն դրամ: 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիան»` ավելի քան 17.7 մլրդ դրամ մուտքերով։ Երկրորդ տեղում «Գրանդ Տոբակո»-ն է` ավելի քան 15 մլրդ դրամ մուտքերով։ Երրորդը` «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ն է` ավելի քան 5 մլրդ դրամ մուտքերով։ Չորրորդ տեղում «ՍիՓիԷս ՕԻԼ»-ն է` ավելի քան 4 մլրդ դրամ մուտքերով։ Հնգյակը եզրափակում է «ՄՏՍ Հայաստան»-ը` ավելի քան 3,8 մլրդ դրամ մուտքերով։ Խոշոր հարկատուների տասնյակում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը՝ 3,479,534 միլիարդ դրամ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»,-ն՝ 3,462,060 միլարդ դրամ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը՝ 3,383,245 միլիարդ դրամ, «Ֆլեշ»-ը՝ 3,179,923 միլիարդ դրամ և «Ակվիլոն թրեյդ» ընկերությունը՝ 2,972,097 միլիարդ դրամ հարկերով: 2019 թվականի հունվար-մարտ ամիսների դրությամբ ՀՀ ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն էր՝ վճարած 13 մլրդ 670 մլն 572 հազար դրամի չափով հարկերով: Երկրորդ ամենախոշոր հարկատուն Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Տոբակո» ընկերությունն էր՝ վճարած 12 մլրդ 835 մլն 701 հազար դրամ հարկերով: Սրան հաջորդում էր «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ վճարած 4 մլրդ 409 մլն 433 հազար դրամ հարկերով: Չորրորդ ամենախոշոր հարկատուն «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն էր՝ վճարած 3 մլրդ 918 մլն 983 հազար դրամ հարկերով: Հինգերորդ ամենախոշոր հարկատուն «Սիփիես Օիլ Քորփորեշյն» ընկերությունն էր՝ վճարած 3 մլրդ 803 մլն 507 հազար դրամ հարկերով: 6-րդ խոշոր հարկատուն Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունն էր՝ վճարած 3 մլրդ 637 մլն 85 հազար դրամ հարկերով: Դրան հաջորդում էր «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը՝ վճարած 3 մլրդ 571 մլն 517 հազար դրամ հարկերով: 8-րդ խոշոր հարկատուն «Հայկական Ատոմային էլեկտրակայան» ընկերություն էր՝ վճարած 2 մլրդ 947 մլն 647 հազար դրամ հարկերով: 9-րդ խոշոր հարկատուն «Մաքս պետրոլ» ընկերությունն էր՝ վճարած 2 մլրդ 595 մլն 815 հազար դրամ հարկերով: Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում էր «Արմենիան մայնինգ քոնթրաքթոր» ընկերությունը՝ վճարած 2 մլրդ 312 մլն 623 հազար դրամ հարկերով: 2019-ի առաջին եռամսյակում Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Ընդ Հոլդինգը» վճարել էր 1,316,943 միլիարդ դրամի, իսկ Սիթին՝ 1,564,916 միլիարդ դրամի հարկ: 2020-ի առաջին եռամսյակում՝ «Ալեքս Ընդ Հոլդինգը» վճարել է 1 մլրդ 741 մլն դրամի, իսկ Սիթին՝ 2 մլրդ 97 մլն դրամի հարկ:
Առաջարկում ենք նաև
09/07/19 12:42
Ծնողները կոնկրետ ինչպե՞ս կարող են ազդել դպրոցում երեխաների առաջադիմության վրա. գիտնականներ
25/03/19 18:00
Ինչպե՞ս է փոխվել օլիգարխների կյանքը Նոր Հայաստանում
08/09/14 21:05
Ինչպես են ազդել տարիները հայտնիների արտաքինի վրա
15/10/24 14:39
Էդ 1 տոննա թմրանյութն ինչպե՞ս կարող էր անցնել Հայաստան. Լուսինե Բադալյանը` Վահե Ղազարյանին (տեսանյութ)
30/09/24 12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
21/08/24 15:15
Ինչպե՞ս կանխարգելել կապույտ հազը․ իրազեկում
27/07/24 14:57
Արձակուրդում գտնվող Նիկոլն ինչպե՞ս է որոշումներ է ստորագրում ու «աշխատանքային» այցեր կազմակերպում․ Ռոբերտ Մարգարյան
28/06/24 12:53
Ինչպե՞ս է երկիրը զարգացնելու իր տնտեսությունը, երբ դուրս է գալիս այլ համակարգերից, բայց ԵՄ-ում նրան այդպես էլ չեն ընդունում
30/05/24 08:10
«Հրապարակ». ՆԳ նախարարը կհեռանա՞
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան