2014 թվականի փետրվարին պարենային ապրանքների գների ինդեքսն ամենակտրուկ աճն Է արձանագրել 2012 թվականի կեսերից ի վեր: Այդ մասին ասված Է ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպության (FAO) պաշտոնական հաղորդագրության մեջ: Աճը տեղի Է ունեցել թե եղանակային գործոնների, թե բարձր պահանջարկի ազդեցությամբ, սակայն իրենց դերն են խաղացել նաեւ Ուկրաինայի իրադարձությունները, նշվում Է կ ազմակերպության նյութերում:

 

«Գները բարձրացել են եգիպտացորենի եւ ցորենի թանկացման վերաբերյալ նորությունների ֆոնի վրա՝ ի պատասխան Ուկրաինայի վերջին իրադարձությունների, թեեւ փետրվարին գրանցված աճը չի կարելի ամբողջովին վերագրել այդ իրադարձություններին»,-ասված Է հաղորդագրության մեջ:

 

Հացահատիկի գների FAO-ի ինդեքսը 2014 թվականի փետրվարին կազմել Է 195,8 կետ, ինչը 6,8 կետով կամ 3,6 տոկոսով բարձր Է դրա հունվարյան արժեքից: Դրա վրա ազդել են նաեւ ԱՄՆ-ում ցորենի բերքի հետ կապված մտահոգությունները, կերային հացահատիկի աշխույժ պահանջարկը եւ բրնձի ճապոնական տեսակների բարձր գները:

 

Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, 2014 թվականի հունվարից առավել նկատելիորեն բարձրացել են նաեւ շաքարի (6,2 տոկոս), բուսական յուղի (4,9 տոկոս) եւ կաթնամթերքի (2,9 տոկոս) գները: