Օռլի օդանավակայանը, որը գտնվում է Փարիզից 14 կմ հեռավորության վրա, կորոնավիրուսային համավարակի պատճառով կարող է մինչեւ աշուն փակ մնալ: Այս մասին հաղորդել է Les Echos պարբերականը:
Հրապարակման համաձայն, փակման երկարացման պատճառը կարող է լինել երթևեկության ցածր մակարդակը, ինչպես նաև դրա վերականգնման դանդաղ տեմպը:
Այսպիսով, պարբերականը նշում է, որ օդանավակայանի փակումը կարող է տևել մինչև աշուն:
Բացի այդ, պարբերականը հավելում է, որ Շառլ դե Գոլի անվան Ռուասի օդանավակայանն ամառային ծանրաբեռնվաԱծությամբ կարող է սպասարկել, եթե աշխատեն երկու կամ երեք տերմինալներ: