Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը և իր թիմը հաճախ էին մեղադրում նախկին իշխանություններին այն բանի մեջ, որ վերջիններս մեծ սեր ունեն տոկոսով փող տալու հետ: Թեև դրանում որևէ արտառոց բան չկա, սակայն ընդդիմադիրները պնդում էին, որ պետական պաշտոնյային հարիր չէ վաշխառու լինելը, բացի այդ հարց է առաջանում, թե որտեղից նրանց այդքան գումար. անհրաժեշտ է նաև հիմնավորել այդ գումարների ծագումը: Փոխվեց իշխանությունը, սակայն ըննդիմադիրների կողմից քննադատված երևույթները շարունակվեցին նաև Նոր Հայաստանում: Եվ այսպես, ովքեր են այն պաշտոնյաները, որ, այսպես ասած, տոկոսով փող են տալիս: 

 

Շրջակա միջավայրի արդեն նախկին նախարարի տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը կազմել է 1,100.33 ԱՄՆ դոլար:  Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գևորգյանի տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը կազմել է 104,000.00, 100,000.00, 304,800.00,  108,500.00 ՀՀ դրամ:  ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը կազմել է 5,391,337.00 ՀՀ դրամ և 17,011.50, 19,384.00 ԱՄՆ դոլար:  ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանի տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը կազմել է 1,755,000.00 ՀՀ դրամ: ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Արշալույս Մինասյանի տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը կազմել է 797,562.00 ՀՀ դրամ: Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը կազմել է 574,807.00 ՀՀ դրամ: