Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը վարակվել է կորոնավիրուսով: Կրեմլի խոսնակը հայտնել է, որ գտնվում է հիվանդանոցում: Պեսկովը իշխանությունների առաջին ներկայացուցիչը չէ, որը վարակվել է կորոնավիրուսով: Այսպիսով՝ ապրիլի 30-ին, վարչապետ Միխայիլ Միշուստինը նույնպես զեկուցել է նախագահին, որ կորոնավիրուսի իր թեստը դրական է, հայտնում է Ռիա Նովոստին։