Իտալիայի կառավարությունն առաջարկում է հունիսի 3-ից վերացնել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տարածաշրջանների մեջև տեղաշարժման սահմանափակումները:
Այդ մասին հայտնում է La Stampa-ն՝ վկայակոչելով հրամանագրի նախագիծը:
Նախագծի համաձայն՝ մայիսի 18-ից կդադարեցվի տարածաշրջանի ներսում տեղաշարժի սահմանափակումները, իսկ հունիսի 3-ից կվերացվեն շրջանների միջև տեղաշարժի սահմանափակումները, բացառությամբ որոշակի տարածքների, եթե դրանց հետ կապված վարակի ողջամիտ ռիսկ կա: