«Մոտակա նիստերին կքննարկվի զբոաշրջության ոլորտի հետ կապված քայլերի պլանավորումը և օդային հաղորդակցության վերաբացման հետ կապված հարցերը: Նախնական քննարկումների արդյունքում ենթադրվում է, որ նախնական ժամկետները լինելու են ամառվա կեսերից, այսինքն հուլիսի կեսերից»,-այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է պարետ Տիգրան Ավինյանը:

Նա նշել է, որ կլինի համապատասխան կանոնների մշակում, որոնք կարող են հնարավորինս վարակի տարածման ռիսկը նվազեցնել: