Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ինքը առաջարկել է Վրաստանի նախկին առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիին դառնալ բարեփոխումների գծով իր խորհրդականը, բայց նա հրաժարվել է՝ ասելով, որ դա «իր մակարդակը չէ»: Այս մասին նա ասել է «Ուկրաինական ճշմարտությանը» տված հարցազրույցում:
«Մենք հանդիպեցինք Միխեիլ Նիկոլոզովիչի հետ, նա ասաց. «Ես ուզում եմ օգնել»: Մի քանի հանդիպումներ եղան, նա մի քանի անգամ եկավ տարբեր տեղին խորհուրդներով: Նա հարցրեց. «Որտե՞ղ եք տեսնում ինձ»: Եվ ես նրան ասացի. «Ես ուզում եմ, որ դուք մտածեք, տեսնեք ձեր կարգավիճակը»: Ես նրան առաջարկեցի. «Դուք կարող եք գալ ինձ մոտ որպես բարեփոխումների հարցերով խորհրդատու»: Նա ասաց. «Դա իմ մակարդակը չէ», – ասել է Զելենսկին: