Վերջին շաբաթներին ակտիվացած՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր տեսանյութերում մեղադրում էր ՀՀ վարչապետին մաքսանենգության մեջ: Ընդ որում, ըստ Մինասյանի, մաքսանենգությունը, բնականաբար, պետք է ունենար կտուր ՊԵԿ-ում, և այդ կտուրն էլ իր հերթին հանդիսանում է ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը, նույն ինքը՝ Նակոլկա Շուշոն, ում ՊԵԿ-ում համարում են գորշ կարդինալ: Դավիթ Անանյանի հրաժարականից հետո շատերն էին ենթադրում, որ ՊԵԿ հաջորդ ղեկավարը դառնալու է հենց Ներսիսյանը, սակայն, Փաշինյանը չգնաց այդ քայլին, թերևս, այդ քայլի սպասված լինելու պատճառով: Սակայն, դա չի նշանակում, որ Ներսիսյանի դիրքերը ՊԵԿ-ում որևէ կերպ թուլացել են: Մամուլում տարածվեց տեղեկություն, որի համաձայն՝ Անանյանի դեմ տեւական ժամանակ աշխատել է հենց Շուշանիկ Ներսիսյանը: Պարզվում է՝ Արարատյան մաքսատան նախկին ղեկավարը նրա մտերիմն է եղել, բայց Անանյանը ազատել է ու իր մարդուն նշանակել, հենց այդ օրվանից էլ Շուշանիկ Ներսիսյանն աշխատել է այս ուղղությամբ: Մեկ այլ սկանդալ էլ առաջացավ, երբ մամուլը գրեց, որ ՊԵԿ նոր ղեկավարության կողմից նախկին «Նորֆոլկ քոնսալթինգից» ազատվելու նպատակը «Յունիսերվ» ՍՊԸ-ն ստեղծելն էր, որն, ըստ էության, իրականացնելու էր նույն գործառույթները՝ զբաղվելով մաքսային միջնորդական ծառայությամբ: Ըստ որոշ տեղեկությունների` ընկերության հետևում կանգնածներից մեկն էլ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն էր:
Ինչ վերաբերվում է մաքսանենգության մեջ մեղադրանքներին, ապա Ներսիսյանը, ինչպես ասում են, փորձել է գլուխը ազատել՝ ցույց տալով, որ ինքը որևէ կապ չունի վերընշված մեղադրանքների հետ, սակայն, որպես այդպիսին չի բերվել և ոչ մի ապացույց: Իսկ ՊԵԿ փոխնախագահի եկամուտները շարունակում են այդ ընթացքում աճել: 2018 թվականի հարկային տարում ՊԵԿ փոխնախագահի կամ Նակոլկա Շուշոյի եկամուտները ( վարձատրությանն և կամ դրան հավասարեցված այլ վճարումները) ընդհանուր կազմել են 15․329.761 դրամ։ Տիկին Շուշանիկի վարձատրության և կամ դրան հավասարեցված այլ վճարումները 2 տողով են․ մի դեպքում կազմել են 6,570,000 դրամ, մյուսով՝ 8․759.761 դրամ։ Ընդ որում, հարկային տարվա սկզբում Շուշանիկ Ներսիսյանը հայտարարագրել է ընդամենը 235 հազար դրամ դրամական միջոց, իսկ արդեն տարվա վերջում՝ 1․533, 566 դրամ։
Մի բան ակնհայտ է՝ Փաշինյանի թիմակիցները փորձում են օր առաջ իրենց ապահովագրել և հեռանալ խորտակվող նավից: Արդյո՞ք նրանց օրինակին կհետևի Շուշանիկ Ներսիսյանը, ով եթե անգամ ներքաշված չէր վերոնշյալ սխեմաների մեջ, ապա առնվազն ահռելի ինֆորմացիայի է տիրապետում այն բոլոր ապօրինությունների մասին, որոնք տեղի են ունեցել վերջին երկու տարիների ընթացքում ՊԵԿ-ում ՝ տնտեսական ոլորտում...