Հայաստանում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետատունն ավելացնում է կորոնավիրուսի հակահամահաճարակային կանոնների պահպանմանը հետևող կարգախմբերի թիվը: Այս մասին  ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Մենք շատ էականորեն մեծացնելու ենք վարչական վերահսկողությունը դիմակների կրման կարգապահության նկատմամբ: Մինչև հիմա ոստիկանությունն էր այդ գործառույթը իրականացնում, զուտ վարչական վարույթի առումով կշարունակի ոստիկանությունն իրականացնել, բայց, որպեսզի ոստիկանության ուժերն առավել արդյունավետ օգտագործենք, նրանց նաև պետական կառավարման այլ մարմիններից կուղեկցեն և ամեն կարգախմբում կլինի ոստիկան ու այլ պետական մարմնի ներկայացուցիչ, ինչը մեզ հանրավորություն կտա կարգախմբերի թիվը կրկնապատկել»,- նշեց վարչապետը: