ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ դրամ գրավով ազատ արձակման որոշում կայացնելուց հետո Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանին թիկնապահ է տրամադրվել: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց՝ 2 միլիարդ դրամ գրավ կիրառելուց հետո դատավոր Արսեն Նիկողոսյանի նկատմամաբ աննախադեպ հարձակում սկսվեց, ինչի արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը դիմեց ոստիկանություն՝ դատավորի անձեռնմխելիությունն ապահովելու խնդրով: