Իր դիմումի համաձայն՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին թիկնապահ է տրամադրվել:
Այս տեղեկությունը հաստատել են նաև ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Դա պայմանագրային հիմունքներով վճարովի ծառայություն է, որը կարող է մատուցվել ցանկացած քաղաքացու՝ ոստիկանություն դիմելու պարագայում: