Աֆղանստանի արեւելքում գտնվող Նանգարհար նահանգում դեռահասն սպանել է ամերիկյան բանակի սերժանտին:
Ամերիկացի զինվորականները մասնակցել են տեղի ոստիկանության ջոկատի ձեւավորման արարողությանը: 26-ամյա սերժանտն այդ ժամանակ պահպանելիս է եղել տեղի իշխանության եւ ամերիկյան հրամանատարության ներկայացուցիչներին:
Միջոցառման անցկացման վայրի մոտ խաղալիս են եղել աֆղանցի դեռահասներ: Սերժանտը մոռանալով զգուշության մասին, միացել է նրանց: Հանկարծ դեռահասներից մեկը վերցրել է մեծ դանակն ու հարվածել ամերիկացի սերժանտի վզին: Վերջինս տեղում մահացել է, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով ինտերնետային լրատվամիջոցները:
Դեռահասին հաջողվել է անհետանալ դեպքի վայրից, իսկ ավելի ուշ սարերի վրայով անցել է հարեւան Պակիստանի տարածք: